Ավտովթարից տուժած 2-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ
ОБЩЕСТВОԾովակ գյուղի մոտակայքում մայիսի 1-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածերկուսուկես տարեկան երեխան, որը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղափոխվել է մանկական վնասվածքաբանության բաժանմունք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատահարի հետևանքով 2014թ. ուղևորի մոտ մոտ առկա էր աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը գնահատվում է լավ:
Մայիսի 1-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի հատվածում, ճանապարհի ձախ ուղեմասում միմյանց են բախվել «Mercedes-Benz C220» մակնիշի և «KIA CERATO 1,6» ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Mercedes-Benz C220» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնված Ատոմ Նալբանդյանը (ծնված 07.04.1991թ.), Հայկ Մարտիրոսյանը (ծնված 10.11.1986թ.), Մհեր Խաչատրյանը (ծնված 01.05.1984թ.) և «KIA CERATO 1,6» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնված Սուրեն Գրիգորյանը (ծնված 04.04.1984թ), վերջինիս կինը՝ Մարգարիտա Ավետիսյանը (ծնված 31.12.1987թ ), նրանց մանկահասակ աղջիկը մահացել են, իսկ «KIA CERATO 1,6» մակնիշի ավտոմեքենայի մանկահասակ ուղևորուհի, 2-ամյա Հասմիկը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:



