«Ազատագրում» շարժման ակտիվիստները երթով միացան «Ոտքի՛, Հայաստանին» (լուսանկարներ)
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Իշխանափոխություն պահանջող «Ազատագրում» շարժումն այսօր՝ օգոստոսի 1-ին, միացավ Հանրապետության հրապարակում արդեն 6-րդ օրը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով նստացույց անցկացնող «Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստներին:
Շարժման երկու տասնյակ անդամները՝ հիմնականում տարեց քաղաքացիներ, Հանրապետության հրապարակ հասան երթով՝ Ազատության հրապարակից: «Մեր ռեսուրսը մեր ժողովուրդն է», «Զավթիչը նախագահ չի», «Ձեզ սնողները մեզ պատասխան են տալու» գրությամբ պաստառները ձեռքերին՝ նրանք քայլերթ անցկացրին Հյուսիսային պողոտայում եւ քաղաքացիներին կոչ արեցին միանալ իրենց:
Շարժման նախաձեռնող խմբի անդամներից Արթուր Մովսիսյանի խոսքով՝ «Ոտքի, Հայաստանին» միանալով իրենք ցանկանում են օրինակ ծառայել այլ խնդիրների դեմ պայքարող մյուս նախաձեռնություններին։

Շարունակությունը՝ այստեղ:



