Կոմանդոսը մյուս գեներալների հետ փակ քննարկում է անցկացրել
ОБЩЕСТВОArmtimes.com-ը գրում է.
Երեկվանից մեկնարկել են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հանդիպումները պաշտոնաթող գեներալների և ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադևոսյանի կոչով: Այդ հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց գեներալ-մայորը:
«Հա, հա, հանդիպել ենք: Եղել է նման բան, բայց չեմ կարող մանրամասներ հայտնել: Հասկանալի է, որ հետաքրքիր է, բայց խնդրում եմ սպասեք»,- ասաց Տեր-Թադեւոսյանը:
Նա հրաժարվեց հայտնել, թե ովքեր են մասնակցում հանդիպումներին, որտեղ է այն անցկացվում և առաջիկայում ինչ պլաններ ունեն: «Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Տեր-Թադևոսյանը:
Մանրամասները՝ այստեղ:



