Վտանգավոր հանցագործություն՝ Գյումրիում. հայտնաբերվել են հակատանկային ականներ (տեսանյութ)
ВИДЕО
Հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը, ինչպես հայտնի է, հատուկ պարապմունքներ է սկսել՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների մարտունակությունը:
Արագացված մարտական դասընթացներ մինչեւ մայիսի 6ը կանցկացվեն նաեւ Գյումրիում: Այսօր, երբ Վովա Վարդանովի գլխավորած խումբը վարժանքներ էր անցկացնում Գյումրու Բուլվարայինից Վարդբաղ թաղամաս տանող խոտածածկ հատվածում, որն այնքան էլ հեռու չէ ռուսաստանյան զորամասից, վարժանքների մասնակիցները տարածքում հայտնաբերել են հակատանկային ականներ:

Տեղում մեզ Վովա Վարդանովը ներկայացրեց, թե ոչ բոլոր ականներն են հանել համապատասխան վայրից, դա համարում են մասնագետների գործը, ովքեր էլ պարզելու են նաեւ` դրանք ուսումնական, թե՞ մարտական ականներ են:

«Ականների վտանգավորությունն ինձ թվում է անիմաստ է անգամ նկարագրելը՝ հաշվի առնելով, որ սրանք հակատանկային ականներ են մոտ 5 կգ պայթուցիկ նյութը մեջը: Հիմա մենք 3 հատ հանել ենք, 4-րդը պայթուցիչ էր , որը ձգվում է ականի վրա ու դառնում է մարտական զենք, ու կարող է մի հատ 50 տոննանոց տանկ ոչնչացնել: Շատ վտանգավոր բան է, էն ինչ մենք տեսնում ենք, ուղղակի հանցավոր է»:
Ձորակի հարակից տարածքում եւս նմանատիպ ականներ են հայտնաբերել դասընթացների մասնակիցները: Վովա Վարդանովը նշում է, եթե ուժի գործադրում իրականացվի, ապա շատ հավանական է, որ ականները պայթեն, ու հիշեցնում է Վարհրամաբերդ գյուղում երկու տարի առաջ տեղի ունեցածը, երբ համայնքի երկու անչափահաս երեխաներն ականի պայթյունից մահացան: Այդ ժամանակ, հիշեցնենք, պարզվեց, որ Վահրամաբերդի արոտավայրերում հաճախակի զորավարժանքներ են իրականացնում Գյումրիում տեղակայված ռուսաստանյան զորքերը: Ու քանի որ այս տարածքն էլ զորամասից ոչ հեռու է, ապա մասնագետների կարծիքով, հավանաբար, սա էլ նրանց անփութության ու անզգուշության հետեւանք է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



