Դավիթ Բաբայանը չի շտապում գնահատական տալ ադրբեջանական զինուժի շարժին
ОБЩЕСТВОԱրցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի շտապում առաջնագծում հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժերը և կուտակումները գնահատել որպես նոր հարձակման փորձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը, անդրադառնալով ԼՂՀ ՊՆ տարածած հայտարարությանը, ըստ որի` առաջնագծի տարբեր ուղղ ություններով նկատվում են հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ, ասաց, որ հակառակորդի զինուժի տեղաշարժեր ու կուտակումներ հաճախ են լինում, ինչը գտնվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ:
«Զինտեխնիկայի ամեն մի շարժ, երբ մեքենայով կամ մոտոցիկլետով այս կամ այն կողմ են գնում, մենք չպետք է սկսենք ցույց տալ որպես հարձակման փորձ: Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաբայանը: Դավիթ Բաբայանը նաև փոխանցեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է:
ԼՂՀ ՊՆ հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումհիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդիզինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելհամապատասխան միջոցների:
Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան: Իրադրությունն ամբողջությամբգտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ:



