Շվեդահայերը դիմավորել են Իվետա Մուկուչյանին
ЛАЙФԵվրատեսիլ 2016-ին Հայաստան ներկայացնող Իվետա Մուկուչյանը եւ մեր ամբողջ պատվիրակությունը մայիսի 1-ին մեկնեցին Շվեդիա, որի մայրաքաղաք Ստոկհոլմում մայիսի 10-ին մեկնարկելու է մրցույթը։ Իվետային Արլանդա միջազգային օդանավակայանում դիմավորել են հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք չեն մոռացել բերել նաեւ եռագույնները։

Իվետան լուսանկարվել եւ ինքնագրեր է բաժանել հավաքվածներին


Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում (մայիսի 10-ին), յոթերորդ համարի ներքո՝ մրցելով Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Չեռնագորիայի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ։

Լուսանկարները՝ Րաֆֆի Թոմասյանի Facebook-յան էջից



