Մի՞թե իսկապես անհնար է ընդառաջել ու նվազեցնել Արցախ կատարվող զանգերի սակագները
БЛОГԳեղամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայաստանյան բջջային օպերատորները հանդես եկան միասնական նախաձեռնությամբ՝ նվազեցնելով Ղարաբաղ Տելեկոմի ցանցում SMS հաղորդագրությունների եւ ռոումինգի մուտքային եւ ելքային զանգերի համար սակագինը մինչեւ 5 դրամ 1 րոպեի համար: Սակայն կարճ ժամանակ անց՝ ապրիլի 18-ից սկսած, զանգերի սակագինը սկսեցին հաշվարկել ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային և դեպի Հայաստան զանգերի համար: Մի՞թե իսկապես անհնար է ընդառաջել ու նվազեցնել Արցախ կատարվող զանգերի սակագները, մի՞թե անհնար է սա անել այն մարդկանց՝ այն զինվորների համար, ովքեր իրենց կյանքի գնով են պաշտպանում մեր սահմանը, եւ ում համար այդքան կարեւոր է իրենց հարազատների եւ ողջ հայ հասարակության աջակցությունը: Չէ՞ որ իրենց հարազատների հետ թեկուզ մեկ րոպեի շփումը նրանց ուժ ու կորով է տալիս: Իսկ այս օրերին ստիպել զինվորներին այդքան թանկ վճարել իրենց հարազատների հետ խոսելու համար առնվազն անխղճություն է: Կոչ եմ անում Հայաստանում գործող բոլոր բջջային օպերատորներին վերանայել Արցախ կատարվող հեռախոսազանգերի սակագները եւ փորձել ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:



