Երևանում մեկնարկել է «Հիշում եմ, հպարտանում եմ» ամենամյա ակցիան
ОБЩЕСТВОԵրևանի Ազատության հրապարակում մայիսի 1-ին մեկնարկել է Հայրենական Մեծ Պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 71-ամյակին նվիրված «Հիշում եմ, հպարտանում եմ» ակցիան: Ակցիայի կազմակերպիչն է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը, որի համար այս ամենամյա միջոցառումը արդեն ավանդույթ է դարձել:
«Ակցիայի գլխավոր նպատակն է նոր սերունդներին հիշեցնել, թե ով և ինչ գնով է հաղթել անցած դարի ամենասարսափելի պատերազմում: Մենք ողջունում ենք մեր երիտասարդների մեջ այդ ուժն ու եռանդը, ինչպես նաև նրանց մեծ ցանկությունը տարածել մեր նախնիների հաղթանակը», - նշել է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանը:
Ակցիայի շրջանակներում ակտիվիստները Գեորգիևյան ժապավեններ են բաժանել անցորդներին, ինչպես նաև փակցրել են «Հիշում եմ, հպարտանում եմ», «Շնորհակալություն պապիկիս Հաղթանակի համար» գրությունները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով անցնող ավտոմեքենաների ապակիներին: Ակցիան կայացել է «Պապիկիս հաղթանակը իմ հաղթանակն է», «Մենք Մեծ հաղթանակի ժառանգներն ենք», «Շնորհակալություն պապիկիս Հաղթանակի համար» կարգախոսներով: Նույն ակցիան տեղի է ունեցել նաև Հայաստանի տարբեր մարզերում, որը իրակ անացրել են «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության մասնաճյուղերը։
«Մենք հպարտանում ենք մեր պապերի տարած հաղթանակով, և մեզ համար շատ կարևոր է, որ մեր երիտասարդները տեղեկացված լինեն Հայրենական Մեծ Պատերազմում Հայաստանի ակտիվ մասնակցության և մեր պապերի սխրանքների մասին։ Այդ իսկ պատճառով մենք 6 տարի անընդմեջ կազմակերպում ենք այս ակցիան։ Նման ակցիաները ոգեշնչում են մեր իրիտասարդներին և բարձրացնում են մարտական ոգին։ Այս ակցիան մենք ցանկանում ենք նվիրել նաև մեր հերոսներին՛ մեր զինվորներին ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր սահմանները», - նշում է «Հայ-ռուսական երիտասարդական մ իասնություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանը:



