Մինի կիսաշրջազգեստով Քիմ Քարդաշյանը՝ Նյու Յորքում
ЛАЙФMet Gala հանրահայտ երեկույթի նախօրերին (որը մեր ժամով վաղն է լինելու) պապարացիները Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին տեսել են Նյու Յորքում:

Շքեղ հեռուստաաստղը մինի կիսաշրջազգեստով էր, ու արդեն նկատելի է, որ որդու՝ Սեյնթի ծնվելուց հետո դիետան ու ֆիթնեսը դրական են ազդել հեռուստաաստղի կազմվածքի վրա:


Նշենք, որ «Մետրոպոլիտեն» թանգարանում 70-րդ ցուցահանդեսի ու Կոստյումների ինստիտուտի պարահանդեսի թեման է «Ձեռքն ու մեքենան. նորաձեւությունը ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում»: Աննա Վինտուրի հետ միասին հյուրերին դիմավորելու էր նաեւ Թեյլոր Սվիֆթը:



Տոնակատարության կազմակերպմանը նրա հետ միասին մասնակցելու են «Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր Իդրիս Էլբան, Apple-ի դիզայնի տնօրեն Ջոնաթան Այվը ու դիզայներներ Նիկոլյա Գեսկյերը, Կարլ Լագերֆելդը ու Մուիչչա Պրադան:




