Հայ մաքսավորները զինվորների համար ուղարկված բժշկական ժգուտի դիմաց մաքսազերծման գումար են գանձել
БЛОГՖեյսբուքի Nomen Nescio օգտատերն իր էջում գրել է, որ առաջնագծի զինվորների համար զինվորական ժգուտ էին փորձել գտնել, որը Հայաստանում չկար։ Եվրոպայի դեղատներում չէր վաճառվում, միայն մի դեղատուն պատրաստ եղավ իրենց օգնել եւ պատվիրեց 500 հատ ժգուտ՝ ընդհանուր 1600 ամերիկյան դոլարով։ Եվս 500 դոլար էր վճարելու էին Հայաստան տեղափոխելու համար։
«Հինգ արկղից բաղկացած փաթեթը հասնում է Հայաստան, որի վրա գրված է եղել օգնություն»,- նշել է իր գրառման մեջ ֆեյսբուքյան օգտատերը:
Նրա խոսքով՝ մաքսատունն անցնելու համար մեր հայրենակիցները պահանջում են 1200 ԱՄՆ դոլար՝ ռաստամոժկի համար։ Ում որ ուղարկվել է, բացատրել են, թե ում համար է այդ օգնությունը։ «Բայց մեր հարգարժան մաքսատան աշխատողները մնացել են անսասան իրենց խոսքի մեջ։ 1200 դոլար գումարը մուծելուց հետո նոր ապրանքը ստացել են»,- գրել է նա։
Վերջինս հայտնել էր, որ թեեւ մեր սահմանադրությանը ծանոթ չէ, բայց ինչպես ինքն է հասկանում՝ այտնեղ ոչ մի կետ չկա, որ անգամ զինվորական օգնություն ուղարկելուց գումար չվճարվի։ Իրեն տեղեկացրել են, որ եթե ապրանքը գար Մաքսային Միություն ներկայացնող երկրներից՝ միգուցե անվճար լիներ կամ գոնե կզեղջվեր։
«Խնդիրը օրենքների մեջ է... ավելի կոնկրետ օրենքների բացակայության եւ ԲՏ–եքի ներկայության մեջ է»,- ավարտել է իր խոսքը Nomen Nescio օգտատերը:



