Վերջին հրաժեշտը մահացած ծննդկանին (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԱյսօր` օգոստոսի 1-ին, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում վերջին հրաժեշտը տվեցին ողբերգական զոհ դարձած 26-ամյա ծննդկան Մ. Մարգարյանին:
Կնքահայր Գարիկ Աղամիրյանը և մահացածի սկեսրար Էդգար Հարությունյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը, ով գտնվում էր հղիության 35-րդ շաբաթում, վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց ավելի էր սրվել նրա առողջական վիճակը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ծննդկանը կեսարյան հատումից հետո մահացել էր:
Նրանք հայտնեցին նաև, որ հուսով են` արդարադատությունը կհաղթի և մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



