Չարենցավան քաղաքում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած
ОБЩЕСТВОՄայիսի 1-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գանգրահեր տղայի փողոցում բախվել են «Merseders C-180» մակնիշի 87 FQ 007 (վարորդ՝ 1988 թ. ծնված Զ. Բ.) և «KIA Joice» մակնիշի 29 OL 072 (վարորդ՝ 1991 թ. ծնված Գ. Բ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «KIA»-ի ուղևոր՝ 1989 թ. ծնված Մ. Բ.-ը հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ Մ. Բ.-ը և Զ. Բ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Գ. Բ.-ը տեղափոխվել է Երևան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



