Արամոն` 30 տարի բեմում լինելու, թրաֆիքինգով զբաղվող իր հերոսի եւ կնոջ գրած նոր պիեսի մասին
ЛАЙФ
Armlur.am-ը գրում է.
Դերասան, երգիչ Արամոյին առաջիկայում մեծ էկրանին տեսնելու առիթներ կունենանք: Նա կմարմնավորի թրաֆիքինգով զբաղվող ակումբի տնօրենից մինչեւ հայ մայորի կերպարներ: Դերասանը «Ժողովուրդ»-ին պատմել է նաեւ, որ իր կինը` Էմմա Պետրոսյանը, նոր պիես է գրել: Առաջիկայում բեմադրվող այդ պիեսի շրջանակում հանդես կգա նաեւ ինքը` Արամոն: Նշենք, որ այս տարի լրանում է Արամոյի բեմական գործունեության 30-ամյակը, որը երգիչը պատրաստվում է նշել:
-Արամո՛, վերջերս կինոնախագծերի շրջանակում Ձեզ հաճախ ենք տեսնում հանցագործ կերպարներում: Առաջիկայում նմանատիպ կամ դրանից տարբեր դերերում Ձեզ կտեսնե՞նք:
-Այո՛, ընդգրկված եմ, օրինակ` ռեժիսոր Արշալույս Հարությունյանի ֆիլմում, որը կոչվում է «Հայրեր». այն ռուս-հայկական համատեղ նախագիծ է, որն իրականացվում է РЕН ТВ-ի պատվերով: Ֆիլմը թրաֆիքինգի թեմայով է, ես մարմնավորում եմ ակումբի տնօրենի, որն աղջիկների է «ներմուծում» երկիր: Մյուս ֆիլմը, որտեղ կխաղամ, նվիրված է Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, ինձ վստահված է հայազգի մայորի դերը: Հեռուստադիտողներն առաջիկայում ինձ կտեսնեն նաեւ «Աբելի քույրը» սերիալում, որտեղ կմարմնավորեմ Աբելի եւ Լիլիթի հորը:
-Ավելի վաղ «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էիք, որ Ձեր կինը` Էմմա Պետրոսյանը, նոր պիես է գրում, որը, հավանաբար, ինչպես «Սեւ, դառը շոկոլադ»-ի դեպքում եղավ, կբեմադրի Սուրեն Շահվերդյանը: Նշել էիք նաեւ, որ պիեսը համամարդկային արժեքներ կրող հայի կերպարի մասին է եւ այն մտածելու տեղիք կտա հանդիսատեսին: Հետաքրքիր է` ե՞րբ կբեմադրվի պիեսը, արդյո՞ք այն իր շուրջ կհամախմբի «Սեւ, դառը շոկոլադ»-ի թիմին:
-Ասեմ, որ Էմման համարյա ավարտել է պիեսը, եւ մենք սպասում ենք, որ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ով Ռումինիայում Շեքսպիր է բեմադրում, վերադառնա Երեւան, որպեսզի սկսենք նախապատրաստական աշխատանքները եւ, ամենայն հավանականությամբ, աշնանը կարողանանք այն բեմ բարձրացնել: Թեման, իսկապես, բավական խորն է եւ հուզիչ: Պիեսում կա երեք գործող անձ` կինը, հոգեւորականը եւ կրկեսի ծաղրածուն:Թերեւս, այո, կաշխատենք նույն թիմով, տեսնենք` ինչպես կստացվի:
Շարունակությունը՝ այստեղ




















































