Բնական միջոց դեմքի մաշկը երիտասարդ պահելու համար
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Բոլոր կանայք և աղջիկներն էլ երազում են երիտասարդ և թարմ դեմքի մաշկ ունենալու մասին: Ստորև առաջարկվող թրջոցի միջոցով կարելի է դանդաղեցնել դեմքի մաշկի ծերացումը և թարմացնել այն: Այս թրջոցը հիանալի օգնում է արագ կարգի բերել տեսքը: Այն կօգնի նաև զգայուն մաշկին, կհանգստացնի և կվերացնի մաշկի գրգռվածությունը:
Երիտասարդեցնող թրջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ գարու ալյուրի վրա լցնել 1բաժակ տաք կաթ և թողնել այդպես: Ստացված զանգվածի մեջ թրջել մառլյան և այն դնել դեմքին`սեղմած պահելով մաշկին: Թրջոցը դեմքին պահել 15-20 րոպե, այնուհետև հանել այն և լվացվել սառը ջրով:
Եթե նման թրջոցը դնել 2 օրը մեկ անգամ, ապա մեկ ամսվա ընթացքում արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները: Թրջոցն էականորեն կթարմացնի նաև դեմքի մաշկը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



