Քիմ Քարդաշյանը՝ Նաոմի Քեմփբելի գրքի շնորհանդեսին
ЛАЙФՆաոմի Քեմփբելը շարունակում է իր գրքի գովազդարշավը: Այս անգամ 45-ամյա սուպերմոդելն իր «Նաոմի» կոչվող գրքի շնորհանդեսը կազմակերպել էր Բեվերլի Հիլզի Taschen գրախանութում:

Շնորհանդեսին ներկա էր նաև Քիմ Քարդաշյանը (ի դեպ, մինչ այդ Քիմը իր միկրոբլոգում Նաոմիի հետ արխիվային լուսանկար էր հրապարակել):




Նաոմի եւ Ջիջի
Քիմին ընկերակցում էին Ջիջի Հադիդը, Լեննի Քրավիցը, Քուինսի Ջոնսը, The Weeknd-ը եւ Շոն Քոմբսը:

Նաոմին իր ինքնագրով գիրք է նվիրել 35-ամյա հեռուստաաստղի դստերը:

«Ես այնքան եմ հպարտանում Նաոմիի նոր գրքով: Ինչ հրաշալի լուսանկարներ են: Շնորհակալություն, որ ստորագրեցիր գիրքը Նորթի համար: Սիրում եմ քեզ»,- ստորագրել է Քիմը իր Instagram–ում տեղադրված լուսանկարներից մեկը:




Քեմփբելը՝ Լեննի Քրավիցի հետ

Նաոմի, Քուինսի Ջոնս եւ The Weeknd

Նաոմի եւ Շոն Կոմբս
Աղբյուր՝ Daily Mail, Instagram
Լուսանկարներ՝ Getty



