Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կառավարության ադեկվատության, տնտեսական քաղաքականության պատասխանատուների ադեկվատության ցուցիչը.«Ժամանակ»

ЭКОНОМИКА

«Հայաստանի կառավարությունը քննարկում է թուրքական ապրանքների Հայաստան
ներկրումը սահմանափակելու հարցը։ Կառավարությունը, փաստորեն, գտել է քառօրյա պատերազմից հետո Հայաստանի տնտեսության համար ամենակարևոր խնդիրը՝ սահմանափակում ես թուրքական ապրանքների ներկրումը, և ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Սա հենց այն է, ինչ հայաստանյան հասարակությունը սպասում էր հայրենի կառավարությունից։
Քառօրյա պատերազմից հետո կամ ավելի ճիշտ՝ շարունակվող պատերազմին զուգահեռ Հայաստանը կանգնած է տնտեսական պատերազմի հրամայականի առաջ։ Զինվորների և սպաների սահմանային խիզախությունն ու հերոսությունները պահանջում են նույնը տնտեսական դաշտում։ Եվ ահա կառավարությունը խիզախել է և մտածում է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու հարցը։ Լավ, թող սահմանափակեն, սա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, թե ինչով է զբաղված կառավարությունը։

Պատերազմական այս օրերին կառավարությունից չենք լսում որևէ հակակոռուպցիոն նոր նախաձեռնության, որևէ ոլորտում հակամենաշնորհային նախաձեռնության, Հայաստանում ներդրումային միջավայրի գրավչության, տնտեսական ազատությունների ընդլայնման
և այդ միջոցով հասարակական ստեղծագործական պոտենցիալի դրսևորման նոր հնարավորությունների ձևավորման նախաձեռնությունների մասին, չենք լսում տեղեկություն այն մասին, որ կառավարությունը մտածում է կոնկրետ խրախուսել նոր գաղափարներ տարբեր ոլորտներում։ Կառավարության համար այդ ամենը էական չէ, հրատապ չէ։
Հրատապ է թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումների հարցը։ Սա ցուցիչ է, կառավարության ադեկվատության, տնտեսական քաղաքականության պատասխանատուների ադեկվատության ցուցիչ։ Տնտեսական քաղաքականությունը չի սիրում ուռա֊հայրենասիրական պոռթկումներ։

Այն, ինչ անում են այս օրերին հայկական զինված ուժերը, լիուլի բավարար է հայրենասիրական ոգեղենությունն ապահովելու, պաթոսի և այլնի համար, այնպես որ՝ այստեղ կառավարության միջամտության կարիքը բոլորովին չկա։ Այստեղ զինված ուժերը միանգամայն արդյունավետ         կատարելով իրենց գործը, ապահովում են նաև այդ էմոցիոնալ անխուսափելի լիցքը և չունեն կողմնակի օգնության կարիք։

Հակառակը՝ կառավարությունից սպասվում է գերպրագմատիկ բաղադրիչի ապահովում, որը պետք է բարձրացնի երկրի պաշտպանունակությունը նյութատեխնիկական մակարդակում՝ ոչ միայն ռազմական, այլ քաղաքացիական կյանքի առումով։ Իսկ այստեղ Հայաստանին ոչ թե սահմանափակումներ են պակասում, այլ պակասում են հնարավորությունները, պակասում են բաց նախաձեռնությունները, պակասում են ազատ տարածքները, շնչելու գոտիները։ Եվ դրանք այնքան շատ են հայաստանյան տնտեսությունում, որ խցանված են տարբեր օլիգարխների, պաշտոնյաների, կլանների ուժերով, և այսօր դրանք բացելն է հրամայական, ոչ թե ինչ-որ բան փակելը։

Նախ պետք է բացել եղած հնարավորությունները, նոր հետո մտածել ինչ-որ բաներ սահմանափակելու տնտեսական նպատակահարմարության մասին։ Բայց, իհարկե, բաց տնտեսություն կառուցել կարող են միայն մարդիկ, որոնք չունեն աշխարհայացքային սահմանափակումներ, որոնք չունեն մտավոր, գաղափարական սահմանափակումներ։ Այլապես կառուցվում է ռազմա-հայրենասիրական պաթոս, ոչ թե տնտեսություն։

Կրկնում ենք՝ խնդիրը թուրքական ապրանքները չեն, արգելում են, թող արգելեն։ Խնդիրն այն է, թե ուր է գնում միտքը արտակարգ իրավիճակում, ինչ ուղղություն է այն ընտրում, որտեղ է կենտրոնանում ծավալվում, երբ առավել քան ակնհայտ են իրական հրամայականներն ու խնդիրները։ Սա է հարցը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»