Արցախին փոխանցվող գումարների հոսքը չի դադարում
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-27-ն ընկած ժամանակահատվածում 4, 892 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 3 միլիարդ 634 միլիոն 874 հազար 593 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 27-ին՝ 147 միլիոն 288 հազար 959 մլն դրամ՝ փոխանցված 78 անձանց կողմից:
Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամաբ այս ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:
Նշենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր եւ արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը հետեւյալն է՝ http://minfin-nkr.am/?section=payameria/index։
Բացի դրանից, արդեն հնարավորություն է ստեղծվել նշված հատուկ հաշվեհամարին գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան:
Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝ «Արցախբանկ» ՓԲԸ, ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն։
Գումար կարելի է փոխանել հետեւյալ հաշվեհամարներին՝
22300612211100 (ՀՀ դրամ)
22300110153200 (ԱՄՆ դոլար)
22300200153300 (Եվրո)
22300400153100 (ՌԴ ռուբլի)



