Բյուրականի աստղադիտարանը համալրվել է նորագույն տեխնիկայով
ОБЩЕСТВОԲյուրականի աստղադիտարանի տեխնիկական համակարգը վերազինվել է: Մասնավորապես, թարմացվել է աստղադիտարանի խոշորագույն դիտակը, որի տրամագիծը 2մ 60սմ է, ֆոկուսային հեռավորությունը՝ 10 մետր, իսկ խողովակի երկարությունը՝ 10 մմ: Այն համարվում է պասիվ օպտիկայով միջին և միջինից փոքր դասի դիտակ և շահագործման է հանձնվել 1976 թ: Հայաստանի տնտեսական խնդիրներով, համապատասխան պայմանների ու տեխնիկայի բացակայությամբ պայմանավորված՝ այն մոտ 4-5 տարի չի աշխատել: Դիտողական տեխնիկայի հարցերովԲյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն ՏիգրանՄովսիսյանն ասում է, որ այս դիտակը տարածաշրջանում առայժմ ամենամեծն է՝ չհաշված Հյուսիսային Կովկասի Ռուսաստանի 6 մետրանոցը:«Այն արտադրվել է նախորդ դարի 60-ական թթ, ուստի փչանալուդեպքում մասերը փոխել գրեթե անհնար էր, որովհետև դրանքայլևս չեն արտադրվում: Արդյունքում, ընկել էր դրաարդյունավետությունը, դիտակի հայելու ալյումինի շերտըդեգրադացվել էր,անդրադարձման գործակիցը պակասել էր, ցրվածլույսը՝ ավելացել»,- մանրամասնեց նա: Երբ բարձրացավ դիտակն արդիականացնելու հարցը, առ աջինը որոշվեց վերականգնել հայելու ալյումինի շերտը և փոխել ողջ ղեկավարման համակարգը՝ անալոգայինից անցնելով թվայինի:
Մովսիսյանը նշում է, որ ղեկավարաման համակարգի մեջ մտնող բոլոր շարժիչները փոխարինվել են ժամանակակից գերմանական արտադրության սարքերով, իսկ պտտման անկյունը ցույց տվող տվիչները անալոգայինից փոխվեցին թվայինի: Սրանց հետ մեկտեղ փոխվել է ամբողջ ղեկավարման համակարգը՝ ստեղծվել է նոր ծրագրային ապահովում: Նորագույն բարձրորակ ընդունիչ համակարգը՝ CCD դետեկտորը, Բյուրականում կլինի մայիսի 5-ին:
«Դիտակը արդեն լիարժեք աշխատում է, դիտումների ժամանակացույցը պատրաստ է, այն բաշխվում է տարբեր գիտական խմբերի մեջ, և այդ խմբերը մոտ 10 գիշեր գալիս և դիտումներ են անցկացնում»,- հավելեց մասնագետը: Այժմ աշխատում է մոտ 6-7 գիտական խումբ:
Արդիականացվել է նաև 1 մետրանոց Schmidt դասի դիտակը, որը ոսպնյակա-հայելային է, ունի կոռեկցիոն ոսպնյակ, սֆերիկ հայելի և շատ մեծ դաշտ: Փոխվել է դրանց ընդունիչ և ղեկավարման համակարգը:
Արդիականացումը սկսվել է մոտ 2-3 տարի առաջ, ավարտվել՝ մեկ տարի առաջ: Դրանից հետո դիտումների որակը շատ է բարձրացել: Արդեն հնարավոր է հետազոտել ավելի թույլ լուսային ճառագայթում ունեցող օբյեկտներ: Մյուս կողմից՝ ղեկավարման համակարգի փոփոխությամբ դիտակն ավելի ճիշտ է սկսել հետևել աստղերին:
«Այստեղ կատարվում են ֆունդամենտալ հետազոտություններ: Աստղագիտությունը ընդհանուր գիտական մշակույթի մի մասն է, և առանց դրա ոչ կրթություն կլինի, ոչ էլ կզարգանան մյուս կիրառական գիտությունները»,-իր խոսքում նշեց Մովսիսյանը:



