Քիմ Քարդաշյանը ցուցադրել է, թե ինչ տեսք կունենա դուստրը, երբ մեծանա
ФОТОStyle.news.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա իր դուստրը, երբ մեծանա: Snapchat -ում 35-ամյա հեռուստաաստղը հրապարակել է լուսանկարներ, որտեղ իր գլխի փոխարեն դստեր՝ Նորթի գլուխն է տեղադրել:

Ըստ երեւույթին Քիմին դուր է եկել այս փորձարկումն, ու նա լուսանկարի տակ հետեւյալ մեկնաբանությունն է գրել.
«Այսպիսի տեսք կունենա Նորթը, երբ մեծանա»։

«Ինձ դուր է գալիս Նորթի նման լինելը՝ ես նրան ցույց կտամ այս լուսանկարը»,- հավելել է Քիմը:
Նշենք, որ այսօր հայտնվել է Քիմ Քարդաշյանի առաջին լողազգեստով լուսանկարը ծննդաբերությունից հետո:

Պապարացիները Քիմին առաջին անգամ են լողազգեստով «բռնացրել» նրա որդու ծնվելուց հետո:
Լուսանկարները արվել էին մեկ շաբաթ առաջ, երբ հայուհին Քանյե Ուեսթի ու ընկերների հետ տոնում էր Քորթնիի ծնունդը Իսլանդիայում:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



