Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հանրապետականը կառավարվում է այնպես, ինչպես չպետք է կառավարվի կուսակցությունը

БЛОГ

Հովիկ Աֆյանը ֆեյսբույքան իր էջում գրում է.

Հանրապետականները տարբեր են լինում. ամերիկացու տեսակը, որոնք Թրամփի հետեւից ընկած չգիտեմ ուր են գնում, բայց գիտեմ, որ Թրամփը օրվա վերջում հաստատ տուն է գնում, կնոջ մոտ, եւ հայաստանցի տեսակը, ովքեր ինչ անում են փակ են անում, բացի քֆուր տալուց: Չնայած, ինչ էթիկայի հանձնաժողով կա, քֆուրն էլ են փակ տալիս, միայն շուրթերն են շարժում: Մեկ էլ ուտելուց չեն փակվում, ի՞նչ կարիք կա, բոլորը կամ հանրապետական են, կամ տկար: Եթե առաջիններին խանգարում է իր ուտելը մի կուսակցական նիստ կանեն, իհարկե փակ, եւ հարցը կլուծեն, իսկ եթե երկրորդին՝ տկարին է խանգարում իր ուտելը մի երեք հատ ձրի լավաշ քցի՝ խորովածի կետչուպ վրեն քսած, թող ինքն էլ ուտի, որպես անսահման բարի կամքի դրսեւորում:
Զարմանում եմ, որ մինչեւ հիմա ՀՀԿ-ն չի վերանվանվել ՀՀԿ ՓԲԸ, դե այսինքն՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն փակ բաժնետիրական ընկերություն: Ակցիաներ տպեն, բան, իրար մեջ առնեն, ծախեն, կարեւորը առնել-ծախելը չէ, կարեւորը՝ իրար մեջն է: Այսինքն Հանրապետականը կառավարվում է այնպես, ինչպես չի կառավարվում երկիրը: Ընդ որում, Հանրապետականը կառավարվում է այնպես, ինչպես չպետք է կառավարվի կուսակցությունը, իսկ երկիրը չի կառավարվում այնպես, ինչպես պետք է կառավարվի երկիրը: Էտ փակ նիստերը երկրում պետք է անենք, տղերք, փակ նիստ կուսակցությունը չպետք է անի, չէ կարող է անել, եթե բայց մի վեց հոգանոց բան է, մի սենյակ՝ Նուբարաշենում հազիվ վարձով վերցրել են, վարձն էլ՝ հազիվ ծերը՝ ծերին են հասցնում եւ ամիսը մի անգամ հավաքվում են փակ, փակ, որովհետեւ ոչ մեկին իրենք հետաքրքիր չեն, իրենցից ոչ մեկը կախված չէ, իրենք ինչ էլ որոշեն եղանակ չեն փոխելու, բայց դուք, տղերք, դուք երկիր եք է ղեկավարում, ու ո՞նց, փա՞ կ նիստ եք անում: Հո դուք կոմունի՞ստ չեք, մենք էլ ամենահզոր պետությունն՝ աշխարհի: Չնայած նախկին կյանքում կոմունիստ եք եղել, բայց ես լավ նորություն ունեմ, շատերն են նախկին կյանքում կոմունիստ եղել:
Չէ, ես հասկանում եմ, Նժդեհ ա, բան ա, ի դեպ, Նժդեհ կարդացե՞լ եք, ավելի ճիշտ՝ կարդացել ե՞ք: Եթե կարդացել եք եւ նաեւ Նժդեհ եք կարդացել, մի հարց էլի, ինչո՞ւ այդքան շատ Նժդեհի մասին, Նժդեհի գրած գիրք կա: Չէ, Նժդեհը մեր հերոսն է, ի դեմ, մեր, նկատի չունեմ՝ ձեր, բայց տղերք, այսքան շատ մեկ էլ Լենինի գրքեր էին, մեկ էլ Մարքսի ու Էնգելսի, Ստալինն էլ գիրք գրել չի սիրել, թե չէ...Ես, օրինակ, եթե հանրապետական լինեի, էտ փակ նիստերից մեկում, կառաջարկեի, որ Նժդեհին հետմահու ընտրենք կուսակցության ցմահ եւ պատվավոր նախագահ: Ինչո՞ւ, որովհետեւ հայի երկու տեսակ կա, Նժդեհ տեսակը եւ ախմախ տեսակը, ինչո՞վ են տարբերվում, Նժդեհ տեսակը հող չի տալիս, անունը դնում է Լեռնահայաստան եւ չի տալիս, ախմախը տալիս է, ասել, որ տալիս եմ, արդեն տալ է: Մի հատ ներքին հետաքննություն արեք էլի՝ կուսակցական շարքերում, պարզեք՝ ավելի շատ նժդեհ տեսակի հանրապետական կա՞, թե՞ ախմախ: Լավ, ձեզ հետաքրքիր չէ՞, ինձ օրինակ հետաքրքիր է, ավելին, ինձ համար կարեւոր է, եւ կարեւոր կմնա այնքան, քանի դեռ դուք եք այս երկիրը, ինչպես ձեզանից ոմանք կասեին՝ ռուլիտ անում: Եթե էտ փակ նիստերում նման բաներ եք պարզում, հալալա, մոլոդեց, արդարացնում եք նիստերի փակ լինելը, եթե նման բաների մասին չեք էլ մտածում, տղերք, բա ինչի՞ մասին եք մտածում, մտածո՞ւմ եք, ստացվո՞ւմ է: Բա մեկ-մեկ էլ բարձր մտածեք էլի, ասենք նստեք, մի հինգ ժամ անընդմեջ ժողովրդի հետ բարձրաձայն մտածեք, Պուտինը ո՞նց է անում: Բացատրեք, հարգելի ժողովուրդ, կամ հարգելին՝ սկի պետք էլ չի, եթե բացատրում եք, ուրեմն հարգում եք, ուղղակի՝ ժողովուրդ, իրավիճակը սա է, մեր հնարավորությունները սա են, մեր կարծիքն էլ՝ սա է, ձեր կարծիքը ո՞րն է: Լսեք, լսելը հնազանդվելը չէ, լսելը՝ տեղեկանալն է, համենայն դեպս՝ լսելով մարդը նախ տեղեկանում է, հետո կամ հնազանդվում եւ սիրում, կամ ընդդիմանում, գուցե կռվում, հնարավոր է՝ սպանում: Ձեր մոտ՝ վերջից է սկսվում, տղերք, դուք նախ սպանում եք, մարդ չէ, մարդկանց, բոլորով չէ, մի քանիսով, բայց էտ մի քանիսին, որ հանեք, բոլորը Հանրապետական չեն գնա:
Ի դեպ, հանելու մասին: Մենակ հանելով չի, տղերք, հո չորսից երկուս չե՞ք հանում, որ դիմացը գրեք՝ երկուս եւ ձեզնից գոհ, ուրախ-զվարթ հեռանաք, պաշտոնյա եք հանում, ՊՆ-ից եք հանում, ՊՆ-ից եք հանում, երբ պատերազմ է, իսկ երբ պատերազմ է ՊՆ-ից հանում են միայն նրանց, ովքեր չեն կարողանում կռվել, կամ չեն ուզում կռվել, իսկ պատերազմի ժամանակ ՊՆ-ում ով չի կարողանում կռվել, կամ չի ուզում կռվել, դավաճան է: Ուրեմն դուք դավաճան եք հանում, բայց դավաճանին միայն հանո՞ւմ են: Լավ, ենթադրենք, հետը հաց եք կերել, ենթադրենք չէ, կերել եք, իսկ դուք ում հետ հաց եք ուտում չեք կարողանում ծեծել, դրա համար էլ մի քանիսի հետ եք հաց ուտում, որ շատերին կարողանաք ծեծել, ուրեմն, հասկացանք, չեք պատժում, բայց ուրիշ բան չունե՞ք անելու: Տղերք, պատերազմ է է, հիմա, խնդրում եմ, հինգ պատճառ չբերեք, թե ինչու այս իրավիճակը պատերազմական անվանել չի կարելի, գիտենք, բայց սահմանին զոհվո՞ւմ են է, ամեն օր են զոհվում, իսկ դա արտագաղթ չի, որ ասեք՝ բոլոր երկրներում էլ արտագաղթ կա, անգամ Իսրայելում, դա զոհ է, որ, երբ Իսրայելն, օրինակ ունենում է, սատկացնում է: Հասկացանք, որ Իսրայելի պես գազան պետություն չենք, մարդասեր ենք, կուլտուրական ենք, հազարամյա մշակույթի կրողն ենք, ու սատկացնելը մեր չէ, բա փոխվելն է՞լ մերը չէ: Փոխվելը գիտե՞ք որն է, ոչ թե էն, որ հավատա եւ փոխիր, այլ էն, որ փոխվիր, որ հավատամ:
Մենք ձեզ չենք հավատում, տղերք, հավատում ենք, որ հայ եք, որ հայրենասեր եք, որ Նժդեհ եք կարդացել, ով էլ չի կարդացել, գիրքը տանն ունի՝ հեղինակի մակագրությամբ, էս ամբողջին հավատում ենք: Գիտե՞ք ինչին չենք հավատում, չենք հավատում որ դուք կարող եք հող տալ, իսկ գիտե՞ք, թե ինչու չենք հավատում, որովհետեւ դուք կոչվում եք Հայաստանի հանրապետական կուսակցություն, ոչ թե Հանրապետական Հայաստանի կուսակցություն:
Դուք Հայաստանինն եք, ինչպես Ղարաբաղը եւ ինչպես նրա շրջակա շրջանները, բոլոր շրջանները: Սերժ Սարգսյանը մի լավ խոսք ունի՝ Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Բայց Շեքսպիրն ավելի լավ է ասել՝ Ինչ-որ բան նեխել է Դանեմարքում:
 Չնայած, ինչ էթիկայի հանձնաժողով կա, քֆուրն էլ են փակ տալիս, միայն շուրթերն են շարժում: Մեկ էլ ուտելուց չեն փակվում, ի՞նչ կարիք կա, բոլորը կամ հանրապետական են, կամ տկար: Եթե առաջիններին խանգարում է իր ուտելը մի կուսակցական նիստ կանեն, իհարկե փակ, եւ հարցը կլուծեն, իսկ եթե երկրորդին՝ տկարին է խանգարում իր ուտելը մի երեք հատ ձրի լավաշ քցի՝ խորովածի կետչուպ վրեն քսած, թող ինքն էլ ուտի, որպես անսահման բարի կամքի դրսեւորում:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»