Շանթ Ոսկերչյանը կվերադառնա Հայաստան
ОБЩЕСТВОՎարչական դատարում քննվող՝ Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ԱԱԾ-ի գործով դատական նիստի ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչը գրավոր փաստաթուղթ է ներկայացրել, որի համաձայն ապրիլի 25-ից Շանթ Ոսկերչյանի տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից:
Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործիչ, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանը, որի մուտքը Հայաստան արգելված էր 2015թ. մայիսից, արդեն կարող է այցելել հայրենիք եւ մասնակցել նրա հասարակական-քաղաքական կյանքին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի փոխանցմամբ՝ Շանթ Ոսկերչյանի, դատարանում նրա իրավունքներն ու շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության, ինչպես նաեւ հայրենիքում եւ արտերկրում գործող քաղաքական ու քաղաքացիական ուժերի ու անհատների ջանքերով բռնապետական ռեժիմն ի դեմս ԱԱԾ-ի՝ ստիպված եղավ նահանջել եւ ընդունել արտերկաբնակ հայի՝ հայրենիքում լինելու ու նրա կյանքին մասնակցելու իրավունքը:



