«Փյունիկ»-«Արարատ» հանդիպման վայրը փոփոխվել է
СПОРТՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 30-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հայտնում է, որ նախկինում նախատեսվել էր խաղն անցկացնել Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Ապրիլի 30-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայանալիք խաղը կսկսվի ժամը 19:00-ին: Այդ խաղում պարտության դեպքում «Փյունիկ»-ը զգալիորեն կնվազեցնի չեմպիոնության համար պայքարելու հավանականությունը՝ թույլ տալով մրցակիցներին ակտիվանալ:
Ապրիլի 30-ին կայանալիք 24-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Ալաշկերտ»-«Բանանց» և «Միկա»-«Շիրակ» հանդիպումները:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



