ՏՏ ոլորտի 35 սկսնակ ընկերություններ մասնակցում են Հայաստան-ԱՄՆ աքսելերացիոն ծրագրին
ОБЩЕСТВОԵրեսունհինգ սկսնակ ընկերություն ներկայումս մասնակցում է ՏՏ ոլորտի Հայաստան-ԱՄՆ աքսելերացիոն ծրագրին, որի նպատակն է օգնել ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններին գործարար կապեր հաստատել Սիլիկոնյային հովտում և հաջողությունների հասնել արտասահմանյան շուկայում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ ի հասարակայնության հետ կապերի բաժին, որի հաղորդագրությունւոմ նշված է. «Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիրն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը՝ «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» հիմնադրամի (CEED) համագործակցությամբ:
Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել 73 ընկերություններ, որոնցից ընտրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 35 նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները:
Նախնական փուլն անցած ընկերությունները մասնակցում են 6 շաբաթ տևողությամբ աքսելերացիոն ծրագրի հայաստանյան փուլին, որը ներառում է դասընթացներ, խորհրդատվություն և գաղափարներ ներկայացնելու կարողությունների զարգացման հմտություններ:
Հայաստանի և արտերկրի հաջողակ ձեռներեցները և փորձագետները հայ սկսնակներին ներկայացնում են բիզնես-մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, արտասահմանյան ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման նրբությունները:
Աքսելերացիոն ծրագրի ավարտին՝ մայիսի 14-ին, կանցկացվի «Դեմո օր» (ներկայացումների օր), որի ընթացքում հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, որոնք կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնային հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնեսինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանընպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները,պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնություններիշրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաներիկենտրոնը, «Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ»-ը (ANEL), «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Գյումրու ևՎանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն»:



