Նյու Յորքի բնակչից երկումետրանոց ալիգատոր են բռնագրավել
ОБЩЕСТВОՆյու Յորքում Լոնգ Այլենդի բնակչից բռնագրավել են 1,8 մետր երկարություն ունեցող ալիգատոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին: Այդ մարդը սողունի համար մեծավանդակ Էր պատրաստել իր տան հետնաբակում: Կենդանու տիրոջը մեղադրանք Է ներկայացվել առանց համապատասխան մարմինների թույլտվության գիշատիչ պահելու համար:
Շրջակա միջավայրի պահպանության Նյու Յորքի վարչությունում հեռուստաալիքին բացատրել են, որ նման սողուններին պահելը թույլատրված Է բացառապես հատուկ առանձնացված վայրերում՝ գիտական, կրթական նպատակներով կամ լայն հանրությանը ցուցադրելու համար:
«Ալիգատորին անկարելի Է ընտելացնել, իսկ այդ չափի առանձնյակը մահացու վտանգավոր Է: Նրանք կկծեն այն մարդու ձեռքը, ով իրենց կերակրում Է»,-ասել Է Սաֆոլք օկրուգի՝ Դաժան վերաբերմունքից կենդանիների պաշտպանության ընկերության ղեկավար Ռոյ Գրոսը:
Կոկորդիլոսի տիրոջ անունն ու ազգանունը չեն հրապարակվում: Հսկողական մարմինների աշխատակիցները նրա տուն Էին եկել քաղաքացիներից մեկի ուղղորդմամբ:



