Ереван, 21.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՏՏԶԱԽ նիստ

ПОЛИТИКА

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրներին և ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկությանը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, խորհրդի անդամները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանն առաջարկել է ներկայացված փաստարկների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ անցկացնել լրացուցիչ քննարկումներ և դրանց արդյունքների հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Այնուհետև խորհուրդը քննարկել է ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում «Ֆիզիկա» առարկան պարտադիր դարձնելու առաջարկը: Նշվել է, որ ՀՀ հանրակրթական համակարգը հիմնականում կարողանում է ֆիզիկայից ապահովել շրջանավարտների այնպիսի կրթական մակարդակ, որն անհրաժեշտ է ՀՀ և արտասահմանյան բուհերի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներում ֆիզիկայի և դրա հետ կապված ուսուցումն անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար: Միաժամանակ, որպես փաստակ նշվել է, որ ՏՏ, հեռահաղորդակցական և ճարտարագիտական ո լորտների մասնագետների ապագա գործնական հմտությունների և կարողությունների մակարդակը կախված է նաև «Ֆիզիկա» առարկայի նրանց իմացության մակարդակից: Առաջարկության վերաբերյալ ներկայացվել են տարբեր հիմնավորումներ և դիտարկումներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ 2017-2018 թվականների տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի նախագիծը նախապատրաստելիս հաշվի առնել ներկայացված առաջարկությունը: 

Օրակարգային հաջորդ հարցով խորհուրդն անդրադարձել է տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման անհրաժեշտությանը: Մասնավորապես, առաջարկվել է ՀՀ-ում կիրառել միջազգային փորձը և լրացնել գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման բացը, նախաձեռնել վերադարձելի համաֆինանսավորվող դրամաշնորհների տրամադրման ծրագիր, որի նպատակը կլինի նպաստել ինովացիոն գործունեություն ծավալող տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների ապրանքների առևտրայնացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կարձանագրվի նորարար տեխնոլոգիական լ ուծումներ առաջարկող ընկերությունների աճ, կխրախուսվի տեխնոլոգիական ձեռներեցությունն ու զարգացումը: Կարևորելով ծրագիրը՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել հարցը և դրամաշնորհային ծրագրերի միջոցով սկսնակ ընկերությունների գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման հնարավորության ուղղությամբ ներկայացնել առաջարկություն:

Քննարկվել են նաև ընկերությունների վերագրանցման հետ կապված խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այդ խնդիրները գտնվում են իր ուշադրության կենտրոնում. առաջիկայում իրականացվելու են օրենսդրական փոփոխություններ, որոնցով հստակ կնախատեսվեն ընկերությունների վերագրանցումների, բաժանումների և միաձուլումների համար նախատեսվող քայլերը, որպեսզի պատկան մարմինը հնարավորություն չունենա դրսևորել հայեցողական լիազորություն:

Այնուհետև խորհուրդն անդրադարձ է կատարել խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության կարգին և տեխնիկական այլ հարցերի:  

Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов