Ավտոբոսում պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը պարզվել է. Սոնա Տռուզյան
ОБЩЕСТВОLife.panorama.am-ը գրում է.
«Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանը։ Նրա բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ։ Նույնականացնելու համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդը իր մոր հետ գույքային վեճ է ունեցել: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, մայրը վաճառել էր գույքը և ողջ հասույթը փոխանցել էր մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ 55-ամյա տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում: Նշենք, որ Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Միջադեպի հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննչական աշխատանքները շարունակվում են:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



