Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգներ խուսափել այսօրվա դաժանություններից. Giornale
ОБЩЕСТВОՀայոց ցեղասպանության ճանաչումը կօգներ խուսափել այսօրվա դաժանություններից, գրում է Il Giornale-ը։
«Ամենաիսկական էթնիկ զտում, դաժան եւ սիստեմատիկ, որը 1.5 մլն տղամարդկանց, կանանց եւ երեխաների կյանք խլեց։ Երկար ժամանակ մոռացության մատնված՝ Հայոց ցեղասպանության մասին հիմա հրաժարվում են լռել, առավելս եւս՝ հերքել։ Հրաժարվում է պաշտոնական պատմագրությունը, շատ կազմակերպություններ եւ մամուլը։ Սակայն Թուրքիան, որը անցյալ տարի կտրուկ արտահայտվեց Հռոմի Պապի ելույթի կապակցությամբ, ինչպես նաեւ այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը եւ Իսրայելը, նախընտրում են չօգտագործել այդ բառը։ Ըստ երեւույթին, դա կվնասի Անկարայի հետ հարաբերություններին։ Բայց պարզ է մի բան. եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, դա կօգներ խուսափել շատ դաժանություններից, հատկապես նրանցից, որոնք կատարվում են հիմա»։



