Ամերիկյան գեներալը հաղորդել է ԻՊ-ի ֆինանսական դժվարությունների մասին
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսական լուրջ դժվարություններ ունի օտարերկրյա վարձկանների ծառայությունների համար վճարելու առումով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ-մայոր Փիթեր Գիրսթենը:
«Աղբյուրների տվյալներով, ԻԼԻՊ-ը չի կարողանում վճարել այլ երկրներից ժամանած զինյալների աշխատավարձը: Նրանք ավտոմեքենաների վաճառքով են զբաղվում՝ գումար հայթայթելու համար: Որոշ զինյալների ընդհանրապես ոչինչ չեն վճարում, եւ մենք տեսնում ենք, որ նրանք չեն մասնակցում մարտերին»,- ասել է գեներալը:
Ըստ ՏԱՍՍ-ի, Գիրսթենը նշել է, որ ԻՊ-ի օտարերկրացի վարձկանների բարոյական ոգին անկում է ապրում, խմբավորման ճամբարներից դասալքության դեպքերը հաճախակի են դառնում:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



