Երևանի քաղաքապետարանը փոխարինել է Հալաբյան փողոցի հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիները
ОБЩЕСТВОՀալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի արդյունքում վնասվել են հարակից շենքերի մի քանի բնակարանների պատուհաններ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլի 26-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է սեղմ ժամկետում ուսումնասիրել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարակից բազմաբնակարան շենքերի բ նակիչների բնակարաններին հասցված վնասի չափը:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միաժամանակ նշվել է, որ, ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանը՝ իր լիազորությունների շրջանակում, համապատասխան աջակցություն կցուցաբերի վնասներ կրած բնակիչներին:
Ըստ այդմ, կարճ ժամանակահատվածում իրականացվել է գույքագրումը, որից անմիջապես հետո սկսվել են հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիների փոխարինման աշխատանքները: Հարկ է նշել, որ ապակիների փոխարինման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել 2 շենքերի 11 բնակարաններում»:



