ՀՀ Առողջապահության նախարարությունը և ԱՀԿ-ն համագործակցության արդյունքում զգալի հաջողություններ են գրանցել
ОБЩЕСТВОՀայաստան ժամանած ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբը և ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Եգոր Զայցևին և անդրադարձան համատեղ իրականացվող ծրագերին: Համաշխարհային առողջապահական սկզբունքներից ելնելով՝ գնահատական է տրվել համատեղ իրականացված աշխատանքներին: Մասնավորապես, խոսվել է կարիքների գնահատման, ռազմավարությունների, քաղաքականության մշակման և համաշխարհային գործընթացներին համահունչ դրանց իրականացման մասին:
Առողջապահության նախարարն ընդգծեց, որ ՀՀ Առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև համագործակցությունը ընթանում է 1994 թ. ի վեր, և կողմերն արդեն իրականացնում են 12-րդ երկամյա համագործակցության ծրագիրը: Նա նշեց, որ Յակաբի համոզմամբ՝ Հայաստանը գրանցել է լուրջ հաջողություններ ինֆեկցիոն հիվանդությունների հաղթահարման ոլորտում՝ առանձնացնելով ՄԻԱՎՆ-ն և տուբերկուլյոզը: «Այնուամենայնիվ, երկրում արդիական են մնումոչ ինֆեկցիոն հիվանդությունները, որոնց հետևանքով մահացության տոկոսն 80-ից ավելի է»,- ասաց Մուրադյանը: Նա խիստ կարևորեց մոր և մանկան առողջությանը վերաբերող հարցերն ու դեղորայքի օպտիմալ օգտագործման գործընթացները, հատկապես՝ հակաբիոտիկներինը:
Ժուժաննա Յակաբը ընդգծեց, որ Հայաստանը մի քանի տարի է ճանաչվել է մալյարիայից և պոլեոմիելիտից ազատ երկիր, ինչպես և ողջ Եվրոպական տարածաշրջանը: «Գերազանց է իրականացվել պատվաստումների ծրագիրը. Հայաստանը տարածաշրջանում այդ առումով առաջատար ևօրինակելի երկիր է: Բացի այդ՝ տուբերկուլյոզի ու ՄԻԱՎ-ի կանխարգելման և դրանց դեմ պայքարի ձեռնարկները ևս լուրջ հաջողություններ են գրացել»,- հավելեց նա: Նրա կարծիքով ՝ Հայաստանի համար կարևոր է նաև պայքար իրականացնել ծխախոտի օգտագործման դեմ:
Առողջության վրա ազդող գործոնների հետ կապված աշխատանքները ենթադրում են միջգերատեսչական մոտեցումներ, որոնք քննարկվել են նախարարի հետ: Կողմերը եկել են այն եզրակացության, որ Հայաստանը հաջողություններ է գրանցում նաև այդ ուղղությամբ: Յակաբը հույս հայտնեց, որ դա կկրի շարունակական բնույթ:



