ԵՄ-ն ավելի քան 700 մլն եվրո Է հատկացրել չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացմանը
ОБЩЕСТВОԵվրամիությունն արդեն ավելի քան 700 մլն եվրո Է հատկացրել Չեռնոբիլի ատոմային Էլեկտրակայանի վթարի հետեւանքների հաղթահարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի եւ եվրակոմիսարների համատեղ հայտարարության մեջ, որը Բրյուսելում տարածվել Է աղետի 30-րդ տարելիցի կապակցությամբ:
«Եվրամիությունն առաջին շարքերում Է եղել միջազգային ջանքերի գործադրմամբ, որոնք ուղղված Էին չեռնոբիլյան աղետի հետեւանքների հաղթահարմանը: Եվրահանձնաժողովի հետ միասին ԵՄ-ն մինչ այժմ 730 մլն եվրո Է հատկացրել Է չեռնոբիլյան նախագծերին»,-նշվում Է նրանում:
Փաստաթղթում ընդգծվում Է, որ ԵՄ-ն մասնակցում Է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի գոտու սահմաններից դուրս կենսապայմանների բարելավմանն ուղղված մի շարք սոցիալ-տնտեսական նախագծերի:
Այսօր լրանում Է ատոմային Էներգետիկայի պատմության մեջ խոշորագույն աղետի՝ Չեռնոբիլի ատոմային Էլեկտրակայանի վթարի երեսուն տարին: 1986 թվականի ապրիլի լույս 26-ի գիշերը Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ Էներգաբլոկում տեղի ունեցան պայթյուն եւ հրդեհ:
Պայթյունի հետեւանքով ռեակտորն ամբողջովին ավերվեց, շրջակա միջավայր արտանետվեցին մեծ քանակությամբ ճառագայթաակտիվ նյութեր, այդ թվում՝ ուրանի, պլուտոնիումի, յոդ-131-ի, ցեզիում-134-ի, ստրոնցիում-90-ի իզոտոպներ:
Երեսունկիլոմետրանոց գոտուց հարկադրաբար տարահանվեց ավելի քան 115 հազար մարդ, գյուղատնտեսական շրջանառությունից հանվեց շուրջ 5 միլիոն հեկտար հող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` ТАСС



