Մինչև միջազգային հանրությունն Ադրբեջանին չկոչի ագրեսոր, բանակցությունները շարունակելն անիմաստ է. պատգամավոր
ОБЩЕСТВОԱդրբեջանն ունի քաղաքական որոշում Լեռնային Ղարաբաղի հարցը «լուծել» ռազմական ճանապարհով, ինչի վկայությունն է այն, որ չնայած կրակի դադարեցման մասին բանավոր համաձայնությանը, ամեն օր սահմանում Ադրբեջանի կողմից չթույլատրված զինատեսակ է օգտագործվում ու զոհեր են արձանագրվում: «Արմենպրես»-ի փոխան ցմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը, վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և անվտանգության խորհրդում ապրիլի 14-ին Ադրբեջանի տարածած հայտարարությունը, որով նրանք փորձում են միակողմանիորեն չեղարկել 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված հրադադարի հաստատման անժամկետ համաձայնագիրը, նշեց, որ դա Ադրբեջանի ձեռնարկած ծրագրի մի մասն է, իսկ ողջ ծրագիրն ուղղված է ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով հանգուցալուծելուն:
Խոսելով խմբակցության անունից` պատգամավորը նկատեց, որ այս պայմաններում բանակցություւնները շարունակելու որևէ նպատակահարմարություն չի տեսնում: «Մինչև չլինի միջազգային հանրության խիստ հասցեական պատասխանը Ադրբեջանին որպես ագրեսորի, ես որպես ԲՀԿ ներկայացուցիչ, չեմ տեսնում բանակցություւնները շարունակելու որևէ նպատակահարմարություն: Այլևս Ադրբեջանի կողմից հատվել է կարմիր գիծը, միջազգային հանրությունը պետք է հասցեական լինի իր գնահատականներում: Մինչև Մինսկի խմբի համանախագահները չփորձեն նվազագույն վստահության մակարդակ ձևավորել, որÕ ¨ հնարավոր է, եթե ագրեսորը կոչվի ագրեսոր, ապա բանակցությունների վերսկսման մասին ուղղակի անիմաստ կլինի խոսելը»,-հավելեց պատգամավորը:



