Lufthansa-ն ավելի քան 850 չվերթ կչեղարկի ծառայողների գործադուլի պատճառով
ОБЩЕСТВОDeutsche Lufthansa AG-ն այս շաբաթ 852 չվերթ կչեղարկի Գերմանիայի օդանավակայանների ծառայողների՝ ապրիլի 27-ին պլանավորած գործադուլի պատճառով, որը կդժվարացնի աշխատանքը Մայնի Ֆրանկֆուրտում եւ Մյունխենում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Ապրիլի 27-ին ավիաընկերությունը կչեղարկի Ֆրանկֆուրտի օդանավակայանից Գերմանիայի մյուս քաղաքներ չվերթների մեծ մասը, ինչպես նաեւ բազմաթիվ չվերթներ եվրոպական այլ երկրներ:
Մյունխենի օդանավակայանից Deutsche Lufthansa-ի ապրիլի 27-ի բոլոր միջազգային չվերթները կչեղարկվեն, ավիաընկերությունը միայն մոտավորապես 90 չվերթ կկատարի Գերմանիայի քաղաքներ եւ եվրոպական այլ երկրներ, նշում են ընկերությունում: Deutsche Lufthansa-ն չեղյալ Է հայտարարել ապրիլի 26-ի 30 չվերթ՝ պատրաստվելով գործադուլին:
Ապրիլի 27-ի գործադուլին կմասնակցեն Քյոլն/Բոնն, Դյուսելդորֆի,Դորտմունդի եւ Հաննովերի օդանավակայանների աշխատակիցները, նշում Է Deutsche Welle հրատարակությունը:
Գործադուլը կազմակերպվել Է Ver.di գերմանական արհմիության կողմից, որը փորձում Է հասնել պետական եւ մունիցիպալ կազմակերպությունների ծառայողների աշխատավարձի բարձրացման: Արհմիությունների եւ Գերմանիայի իշխանությունների միջեւ բանակցությունների հաջորդ փուլը նշանակված Է ապրիլի 28-ին եւ 29-ին, նշում են Ver.di-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



