Ալեքսան Հարությունյանը 150 հազար դոլարը տոկոսով է տվել
ЭКОНОМИКАԱրգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2015թ-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ որի՝ վերջինիս փախառություններն 150 հազար ԱՄՆ դոլար են կազմում: Ընդ որում փոխառությունների գումարի չափը տարեսկզբին կազմել է 200 հազար ԱՄն դոլար, որից 50 հազարը վերադարձվել է տարվա ընթացքում:
Դեսպանը հայտարարագրել է 53 միլիոն դրամ եւ 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Իսկ նրա մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է 35 հազար 315 ԱՄՆ դոլար: Բացի այդ Հարությունյանը որպես եկամուտ է նշել մեկ միլիոն 518 հազար դրամ փոխառություններից ստացված տոկոսը:
Դեսպանի կինը՝ Նաիրա Սահակյանցը, աշխատանք չունենալու պարագայում հայտարարագրել է 15 միլիոն դրամ:
Նշենք, որ Հարությունյանը համատեղության կարգով մեր երկրի դեսպանն է նաեւ Պերուի, Չիլիի եւ Ուրուգվայի հանրապետություններում:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
4
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
5
Глава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии



