Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է «Զինվորին գիրք նվիրիր» ակցիան
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է «Զինվորին գիրք նվիրիր» ակցիան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով զորամիավորման հրամանատարի օգնական վարդապետ Անդրեյը (Վացը) ծխականներին հայտարարել Է Գյումրիի Պատրիարքական վանատան եւ Երեւանի զինվորական կայազորների եկեղեցիներում ակցիան սկսելու մասին: Դրան մասնակցել ցանկացողներին առաջարկվում Է իրենց տան գրադարաններից զինվորների համար բերել ուղղափառ եւ գեղարվեստական ուղղվածության ռուսերեն գրքեր:
«Զինվորին գիրք նվիրիր» ակցիան միավորումում անցկացվում Է արդեն երկրորդ տարին եւ ձեռք Է բերել ավանդական բնույթ:
Անցյալ տարի ծխականները, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի աշխատակիցները, վետերանները զինծառայողների օգտագործմանն են հանձնել շուրջ 400 գիրք:



