Մազաթափությունը կանխող և մազերի աճը խթանող 100 տոկոսանոց ապացուցված միջոց
ЛАЙФՄազաթափությունը շատ տարածված խնսիր է, որը կարող է առաջանալ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։
Life.panorama.am-ը գրում է.
Յուրաքանչյուր մարդու գլխին, ըստ հաշվարկների, կա մոտ 100 հազար մազ, որից օրական 50-ից 100 մազի թափվելը համարվում է նորմալ։ Սակայն երբ մազաթափությունը զանգվածային է լինում, ապա պետք է ուշադրություն հրավիրել այդ փաստին և միջոցներ ձեռնարկել։
Մազաթափության պատճառներ կարող են լինել սթրեսը, անկանոն քաշը, անհանգստությունը, սնկերը, շամպունները, վիտամինների պակասը, դեղորայքների կողմնակի ազդեցությունը։
Այս բաղադրատոմսը կօգնի կանխել մազաթափությունը, ինչպես նաև կխթանի մազերի աճը։ Այն նաև կվերացնի մազերի թեփը, կբարելավի մազերի որակը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 2 ճաշի գդալ խնկունի (rosemary)
• 1 ճաշի գդալ խնձորի քացախ
• 1 ճաշի գդալ գերչակի յուղ
• 1ձվի դեղնուց
• 1 բաժակ ջուր։
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել և ավելացնել խնկունին, թողնել՝ մինչև ջուրը սառչի, ապա քամել այն։ Ձվի դեղնուցը, քացախը և գերչակի յուղը լցնել տարայի մեջ, լավ խառնել, ավելացնել քամված ջուրը և նորից խառնել։
Արդեն պատրաստի խառնուրդը քսել գլխամաշկին և մազերին, պահել 20 րոպե և լվանալ սառը ջրով։ Այս պրոցեդուրան գլուխը ամեն անգամ լվանալու ժամանակ կատարելու դեպքում, վստահ եղեք, որ կունենաք առողջ, փարթամ մազեր։



