Քննչական կոմիտեն ավտոբուսի պայթյունի քննության ընթացքը չվտանգելու համար մանրամասներ չի հաղորդում
ОБЩЕСТВОԱվտոբուսի պայթյունի առնչությամբ ակտիվ քննչական և այլ գործողությունների ընթացքը շարունակվում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` չներկայացնելով, սակայն, մանրամասներ:«Քննության հետագա ընթացքը չվտանգելու համար այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հրապարակել»,-ասաց նա:
Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուս է պայթել, որի հետևանքով ապրիլի 26-ի ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած և 2 զոհ (նրանց ինքնությունը պարզվում է):
Ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:



