Ինչ ընդհանուր թեմա կարող է ունենալ պատերազմող երկրի վարչապետը քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչների հետ. «Իրատես de facto»
ОБЩЕСТВО«Քառօրյա պատերազմից հետո հայ հասարակությունը մանրադիտակիտակ է ուսումնասիրում մեր պաշտոնյաների յուրաքանչյուրքայլը: Այս առումով հասկանալի
պատճառներով առանձնակի ուշադրության է արժանացել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ընդ որում, ինչպես պնդում են ռուսաստանյան մեր
կոմպետենտ աղբյուրները, այդ հետաքրքրությունն առկա է նաև ռուսաստանյան որոշ ազդեցիկ շրջանակներում: Ըստ նույն աղբյուրների, պարզվում է` մինչ մեր հասարակությունը հույսեր էր կապում վարչապետի մոսկովյան, իբր բողոքական, այցի հետ, վերջինս բոլորովին այլ խնդիրներով էր մտահոգված:
Ապրիլի 13-ին Մոսկվայի ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոցում Հովիկ Աբրահամյանը, իր որդու` Արգամի, և հայաստանյան մի շարք այլ պաշտոնյաների, մոսկվաբնակ որոշ հայ բիզնեսմենների մասնակցությամբ, յուրահատուկ ՙընդունելություն՚ է կազմակերպել ռուսական կրիմինալ աշխարհի
մի քանի հայտնի դեմքերի համար (օրինակ` քրեական հեղինակություն Շաքրոն և այլ
հայտնի դեմքեր):
Թե ինչ ընդհանուր թեմա կարող է ունենալ պատերազմող երկրի վարչապետը քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչների հետ` մնում է միայն կռահել:
Երևի Հովիկ Աբրահամյանն ուզում է վերականգնել իր ազդեցությունն այդ աշխարհում, որը
խարխլվել է երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո:
Բայց որ Բաղրամյան 26-ում այդ փաստից կոնկրետ եզրակացություններ են արել, երևաց
արդեն ապրիլի 24-ին,երբ առաջին անգամ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ բարձրացավ ոչ թե անձամբ վարչապետի և նույնիսկ կառավարության ներկայացուցիչների, այլ Ռուբեն Վարդանյանի և նրա հյուրերի հետ»,–գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



