ՀՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է ավստրիական ընկերության ներկայացուցիչներին
ПОЛИТИКАՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական «STRABAG AG» կոնցեռնի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տ եղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում ընկերության ղեկավար Գ. Գրիտցները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանգամանալի ներկայացրել է իր ղեկավարած «STRABAG AG» կոնցեռնի գործունեության աշխարհագրությունը՝ Ավստրիայից և Գերմանիայից զատ՝ Եվրոպա մայրցամաքի գրեթե բոլոր երկրներ, ինչպես նաև՝ Կանադա, Չիլի, Հնդկաստան, ՌԴ: Գործունեության ուղղությունները նույնպես բազմազան են՝ բնակելի, հասարակական, արտադրական, շինություններ՝ օդանավակայաններ և հյուրանոցներ, հիվանդանոցներ և գրասենյակային շենքեր, սպորտային կառույցներ, ինչպես նաև՝ էլեկտրակայաններ, կամուրջներ, թունելներ և այլն:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունելով եվրոպական «STRABAG AG» ընկերության ներկայացուցիչներին՝ կարևորել է Հայաստանում շինարարական ծրագրեր իրականացնելու նրանց առաջարկությունները, նշելով, որ աշխատանքային խմբերի մակարդակում քննարկումներ ծավալելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը հստակեցնելու համատեքստում կձևավորվեն փոխհամագործակցության շրջանակները:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:



