Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Արագածավանում գյուղատնտեսական սպասարկման կենտրոն է բացվել

ЭКОНОМИКА

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ապրիլի 25-ին Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:Կենտրոնը հիմնադրվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագր ի շրջանակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բացմանը մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ հյուրեր:

Մասնագիտացված կենտրոնն ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: 

«Այսօր մենք ներկա ենք հանրապետությունում թվով 14-րդ գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կենտրոնի բացմանը: Մինչև 2020 թվականը նախատեսվում է բոլոր մարզերում ստեղծել 2-3 նմանատիպ կենտրոններ, որոնք կնպաստեն անասնապահության զարգացմանը, մասնավորապես անասնագլխաքանակի ավելացմանն ու մթերատվության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի գյուղացիների եկամուտների ավելացմանը», - նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով անասնապահության ոլորտում մարզում իրականացվող մեկ այլ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի» (CARMAC) ընթացքին` նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս ծրագրի մեջ ընդգրկված է  ընդհանուր թվով 138 համայնք, որից 17-ը` Արագածոտնի մարզից: Միաժամանակ նախարարը գոհունակությամբ նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում մարզում արձանագրվել է անասնագլխաքանակի աճ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 2,5, մանր եղջերավոր կենդանիներինը` 7, իսկ խոզերի գլխաքանակը` 33 տոկոսով:&n bsp;  

Իր հերթին տիկին Հիլիարդն ընդգծել է ԱՄՆ և ՀՀ միջև գյուղատնտեսության ոլորտի երկարատև գործակցության կարևորությունը:

«Հաշվի առնելով փաստը, որ Հայաստանի բնակչության 40 տոկոսն ապրում է գյուղական համայնքներում, որտեղ զբաղվածության հիմնական մասը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, մենք Հայաստանի մեր գործընկերների հետ աշխատում ենք գյուղական համայնքներում գործարարությունը զարգացնելու, առևտուրը և շուկաների հասանելությունը դյուրացնելու և տեղական գործարարներին տեղական մակարդակում գործընկերությունը զարգացնելու և կայուն արդյունքներ ապահովելու հարցում», - նշել է նա:

Նորաբաց կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև։ Այն հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Կենտրոնն էական դեր է խաղալու  շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների հետ: Այստեղ կազմակերպվե լու են Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ: Ակնկալվում է, որ կենտրոնի ծառայություններից կօգտվեն Արագածոտնի մարզի 10 համայնքների շուրջ 2,500 գյուղատնտեսներ:

 

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»