Ереван, 21.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ագրամունտին վերադաստիարակելը հայկական պատվիրակության թիվ մեկ խնդիրը չէ. Նաիրա Զոհրաբյան

ПОЛИТИКА

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը դրական է գնահատում վեհաժողովի գարնանային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության աշխատանքը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ԵԽԽՎ աշխատանքը երկու հատվածներ ունի՝ այսբերգի երևացող հատվածը՝ հրապարակային ելույթները, նաև այն հատված ը, որը շատ ավելի կարևոր է՝ ոչ հրապարակայինը: «Եթե մենք նախապես կամ անելու ժամանակ հրապարակենք, թե ինչ ենք անում, ում հետ ենք հանդիպում, ինչ ենք քննարկում, դա բացարձակ անլուրջ կլինի, քանի որ ադրբեջանական պատվիրակությունն անմիջապես կկիրառի դրա հակամեխանիզմները: Ես պատվիրակության աշխատանքը գնահատում եմ դրական: Դուք կարող եք տեսնել միայն վեհաժողովի լիագումար նիստը, սակայն մենք բավականին լուրջ աշխատանք ենք տանում նաև քաղաքական խմբերում և հանձնաժողովներում: Մենք նաև հանդիպումներ ենք ունեցել վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Պատգամավորը հստակեցրեց, որ դրանք եղել են փակ հանդիպումներ, որոնց ընթացքում հայկական պատվիրակության ներկայացուցիչները իրենց օտարեկրացի գործընկերներին ներկայացրել են Արցախում ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները, ինչի մասին վկայող լուսանկարներ են ցույց տվել՝ արված Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից: «Մենք այդ լուսանկարները նրանց ցույց ենք տվել: Կային մարդիկ, ովքեր ցանկանում էին իրենց հետ վերցնել այդ լուսանկարները և իրենց ազգային խորհրդարաններում քննարկման առրկա դարձնել այդ հարցը, սակայն մենք լուսÕ �նկարները չենք տրամադրել նրանց, որովհետև եթե դրանք որևէ լրատվամիջոցում հրապարակվեն, էթիկայի լուրջ խախտում կլինի, քանի որ դրանցում կան շատ դաժան կադրեր»,- նշեց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը անսպասելիորեն չի փորձել կոկորդը պատռելով հակադարձել, որ Ադրբեջանը ագրեսոր չէ և որ Ադրբեջանն նախահարձակ չի եղել: «Նրանք էլ շատ լավ հասկանում են, որ Եվրոպայի խորհրդի առնվազն 3 երկիր՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, ունեն արբանյակային հետախուզության տվյալներ, և Ադրբեջանի կողմից անիմաստ կլիներ հերքել, որ հենց իրենք են սկսել ռազմական ագրեսիան: Նրանք փորձում էին ընդհանուր ներկայացնել, որ հայկական կողմից եղել է սադրանք, ինչի հետևանքով սկսվել ե ն ռազմական գործողություններ: Մենք ծանոթ ենք ադրբեջանական պատվիրակության գործելաոճին և կարող ենք ասել, որ նրանք առաջին անգամ ավելի զուսպ էին իրենց հրապարակային և ոչ հրապարակային ելույթներում»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե հայկական պատվիրակությանը հաջողվե՞ց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին համոզել, որ իրականում ագրեսորը հենց Ադրբեջանն է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ Պեդրո Ագրամունտին վերադաստիարակելը չէ հայկական պատվիրակության գործը: «Ես չեմ կարծում, որ Պեդրո Ագրամունտին վերադաստիարակելը պետք է լինի հայկական դիվանագիտության և հայկական պատվիրակության թիվ մեկ խնդիրը: Ագրամունտը հրաշալի տեղեկացված էր՝ ով է ագրեսորը, նա շատ լավ գիտի, թե ինչ բարբարոսություններ է արել Ադրբեջանը, բայց բացարձակապես այլ հարց է նրա և նրա ընտանիքի անձնական շահը: Եթե մենք մեր առաջ խնդիր դնենք վերադաստիարակել Ագրամունտին կամ Ադրբեջանի այլ եվրոպացի լոբբիստներին, մենք շատ սխալ ճանապարհի վրա կլինենք: Մեր հրապարակային ելույթներում ասել ենք, որ Ագրամունտը Ալիևի խամաճիկը և կամակատարն է: Իսկ երբ լիագումար նիստի ընթացքում ես ասացի, որ Ագրամունտը Ալիևի մամուլի խոսնակն է, նա որևէ կերպ չարձագանքեց և շատ հանգիստ տարավ Ալիևի մամուլի խոսնակը լինելու մասին հայտարարությունը: Մինչդեռ, նա իրավունք ուներ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք վերցնել և արձագանքել»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: 

Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов