62-ամյա կինը փորձել է գողանալ աշակերտուհու ականջօղերը
ОБЩЕСТВОԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ Գյուլնարա Դերձյանի կողմից աշակերտուհու ոսկյա ականջօղերը հափշտակելու դեպքի առթիվ:
Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների՝ Գյուլնարա Դերձյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ-ի փետրվարի 11-ին, ժամը 11:45-ից 11:50-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի զուգարանում նույն դպրոցի երրորդ դասարանի աշակերտուհի, անչափահաս Մանե Ոսկանյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ու վերջինիս առողջությանը թեթև մարմնական վնասվածքներ հասցրել: 62-ամյա կինն աղջկա ականջներից քաշելով՝ ստիպողաբար հանել եւ փորձել է հափշտակել 29,854 դրամ արժողության մեկ զույգ ոսկյա ականջօղերը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի երկրորդ մասի չորրորդ կետի համաձայն, ինչը նախատեսում է երեքից վեց տարի ժամկետով ազատազրկում եւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով:
Վերոհիշյալ հանցանքի մեջ մեղադրվող Գյուլնարա Դերձյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



