Էկրաններ է բարձրանում «Գահերի խաղը» սերիալի նոր սեզոնի առաջին ֆիլմը
ОБЩЕСТВОԱպրիլի 25-ին ամբողջ աշխարհում միաժամանակ Էկրաններ Է բարձրանում ամերիկյան «Գահերի խաղը» (Game of Thrones) հանրահռչակ սերիալի նոր՝ վեցերորդ սեզոնի առաջին սերիան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Amedia TV-ի, որը Ռուսաստանում «Գահերի խաղի» պաշտոնական ցուցադրողն Է, գլխավոր տնօրեն ենիս Գորշկովը:
Սերիալի նկատմամբ հետաքրքրության մասին Է վկայում այն փաստը, որ վեցերորդ սեզոնի գովազդային տեսահոլովակը մարտ ամսվա սկզբին առաջին 24 ժամվա ընթացքում 30 միլիոն դիտում Է հավաքել YouTube-ում եւ Facebook-ի HBO Էջում: Սա ռեկորդային բարձր ցուցանիշ Է հեռուստաալիքի պատմության մեջ:
HBO ալիքի «Գահերի խաղը» դրամատիկական սերիալն ստեղծվել Է Ջորջ Մատինի «Սառցի եւ Կրակի երգը» վիպաշարի մոտիվներով: Առաջին սեզոնի պրեմիերան կայացել Է 2011 թվականի ապրիլի 17-ին:
Սերիալն ամենաթանկ նախագծերից մեկն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ եւ ամենախոշորաբյուջետայինը ֆանտազիայի ժանրում:
Իր գոյության հինգ տարում «Գահերի խաղն» արժանացել Է բազմաթիվ պարգեւների, որոնց թվում՝ «Էմմի» մրցանակի 26 արձանիկների:



