Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայոց ցեղասպանություն. Օբամայի, Էրդողանի ուղերձները և Պուտինի լռությունը

МЕЖДУНАРОДНОЕ

Մամուլի էջերում և սոցիալական ցանցերում ապրիլի 24-ին ակտիվորեն լուսաբանվում, քննարկվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային անդրադարձը: Ուշադրության կենտրոնում են հզոր պետությունների ղեկավարների հայտարարությունները: Ամեն տարի հատկապես ամերիկահայ համայնքը սպասում է ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձին և ամեն անգամ հիասթափվում, որ աշխարհի համար մեկ գերտերության նախագահը չի արտասանում «ցեղասպանություն» եզրույթը:

Այս տարի ևս Օբաման գերադասել է օգտագործել «Մեծ եղեռն» եզրույթը, սակայն իր ուղերձում մատնանշել է միայն ցեղասպանություններին հատուկ բնորոշումներ: Նա մասնավորապես նշել է. «Այսօր հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության` Հայոց Մեծ եղեռնի հիշատակը, երբ միլիոն ու կես հայերի տեղահանել, կոտորել և արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին»: Այլ կերպ ասած` Օբաման խոսել է Հայոց ցեղասպանության մասին` առանց իրավական այդ տերմինն օգտագործելու:

Եվ ահա սոցիալական ցանցերում որոշ մարդիկ բաժանվել են խմբերի, որոնց պայմանականորեն կարելի է բաժանել ռուսամոլների և արևմտամոլների: Ռուսամոլները հեգնում են արևմտամոլներին, թե ահա «ձեր Օբաման» հերթական անգամ հիասթափեցրեց, չասեց «ցեղասպանություն» բառը: Իսկ արևմտամոլները պատասխանում են շատ յուրահատուկ կերպով, թե «ձեր Պուտինը» նույնիսկ չի էլ հիշում Հայոց ցեղասպանության մասին, ի տարբերություն Օբամայի, ամեն տարի ուղերձով հանդես չի գալիս, այլ հակառակը, պատերազմ է հրահրում Արցախում հայերի դեմ:

Անշուշտ, բավական զվարճալի է հետևել այդ երկկողմ մեղադրանքներին, սակայն դրանք այնքան հաճախակի են հանդիպում, նույնիսկ բավական հայտնի մարդկանց մոտ, որ պարզապես անհրաժեշտ է անդրադառնալ այդ «բանավեճին»: Նախ՝ պետք է հստակեցնել, որ Ռուսաստանի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այն դեռ 1995թ.: ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և 100-րդ տարելիցին եղել Երևանում: ԱՄՆ-ն ո՛չ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ո՛չ էլ ԱՄՆ-ի որևէ բարձրաստիճան պաշտոնյա 100-րդ տարելիցին այցելել է Երևան: ԱՄՆ-ի միայն առանձին նահանգային իշխանություններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այս ամենը չի նշանակում, որ եթե Ռուսաստանը լիներ ԱՄՆ-ի տեղը, ապա ԱՄՆ-ի նման չէր վարվի: Զուտ աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ Ռուսաստանը Թուրքիայի հակառակորդն է, իսկ ԱՄՆ-ն` դաշնակիցը: Սա այնքան ակնհայտ փաստ է, որ բացատրության կարիք չունի: Միաժամանակ, այդ ամենը չի նշանակում, որ ԱՄՆ-ն հայ ժողովրդի բարեկամը չէ և երբեք չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ո՛չ, իհարկե: ԱՄՆ նախագահի ուղերձն ավելի շատ ուղղված է ոչ թե հայերին, այլ թուրքերին: ԱՄՆ-ն խնդիր ունի իր չարաճճի դաշնակցին ամեն տարի տարբեր առիթներով «չափալախել»` իրեն չենթարկվելու համար, օրինակ՝ Սիրիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի և շատ այլ հարցերում:

Այնպես որ, ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը միշտ չէ, որ նույնական են: Բայց, իհարկե, բանը չի հասնում «քացու տակ քցելուն», այսինքն` Հայոց ցեղասպանություն եզրույթը արտասանելուն: Ի դեպ, ապրիլի 24-ին հայերին ուղերձ է հղում ոչ միայն ԱՄՆ նախագահը: Թուրքիայի նախագահ Էրդողանն է արդեն ամեն տարի այդ օրը ուղերձ հղում հայերին` Ստամբուլի մեր հնազանդ պատրիարքարանի միջոցով և ցինիկաբար ցավակցում «Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության հպատակ հայերի զոհերի» կապակցությամբ: Թուրքական դիվանագիտությունը, փաստորեն, խորամանկորեն հակադարձում է ԱՄՆ նախագահին` նմանատիպ ուղերձ հղելով: Ինչպես Օբաման, այնպես էլ Էրդողանը խոսում են հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման մասին:

Այնպես որ, առանց հստակ իրավական գնահատականների, ուղերձով հանդես գալը ինքնին ոչինչ չի նշանակում: Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հետևաբար, որևէ անհրաժեշտություն չկա, որ այդ երկրի նախագահ Պուտինը ամեն տարի ցավակցական ուղերձով հանդես գա: Անգամ, եթե Օբաման ասի «ցեղասպանություն» բառը, իսկ Պուտինն ամեն տարի ուղերձ հղի, դրանից շատ բան չի փոխվելու: Ի դեպ, ԱՄՆ նախագահ Ռեյգանն արտասանել է «ցեղասպանություն» բառը: 1981թ. ապրիլի 22-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր` «Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը, և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն»: Ինչպես երևում է, այդ հայտարարությունից հետո մինչ օրս ոչինչ չի փոխվել: Էականը ոչ թե այս կամ այն երկրի ղեկավարի ուղերձն է, ոչ թե այս կամ այն երկրի ձևական ճանաչումն է, այլ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հայերի հետ հաշտության գալու հարցում գերտերությունների գործնական քայլերը, որոնք մինչ օրս այնքան էլ տեսանելի չեն:

Տիգրան Խաչատրյան

Past.am վերլուծաբան

Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»