Կոալիցիայի զորքերը Եմենում մտել են «Ալ-Քաիդա»-ի կողմից վերահսկվող քաղաք
МЕЖДУНАРОДНОЕԵմենի կառավարական և Արաբական Միացյալ Էմիրությունների զորքերը մտել են Եմենի արևելքում գտնվող Էլ-Մուկալլա նավահանգստային քաղաքը, որն արդեն մեկ տարի է վերահսկվում է «Ալ-Քաիդա»-ի տեղական թևի կողմից: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Տեղացի բնակիչները հայտնել են, որ երբ կոալիցիայի ռազմական տեխնիկան և զինվորականները մտել են Էլ-Մուկալլա, «Ալ-Քաիդա»-ի զինյալները սկսել են լքել քաղաքը:
Քաղաքի համար կռիվը շարունակվում էր արդեն մեկ տարի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է ԱՄԷ-ի խնդրանքը Եմենում ռազմական գործողություններին աջակցելու մասին, որտեղ գտնվում են «Ալ-Քաիդա»-ի զինյալներ:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
3
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



