Ереван, 23.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞րքան է կազմել Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական կորուստները

АНАЛИТИКА

20-րդ դարասկզբին շուկայական հարաբերությունների զարգացումն ու բուրժուազիայի օրեցօր աճող դերը ստիպեցին թուրքերին անհանգստանալ հայերի` օրեցօր մեծացող տնտեսական դերից: Վտանգ կար, որ մի օր էլ հայերը կսկեն գերիշխող դիրք գրավել նաև քաղաքական ասպարեզում: Բացի այդ` մեծ էր նախանձը հայերի նկատմամբ, ովքեր, զբաղվելով արհեստներով ու առեւտրով, շատ ավելի հարուստ ու բարեկեցիկ էին ապրում, քան զինվորական ու պետական ծառայությամբ զբաղվող թուրքերը: Շատ դիվանագետներ ու գիտնականներ ինչպես համիդյան կոտորածների, այնպես էլ երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության հիմնական պատճառ համարել են այն, որ հայերը կարողացել էին իրենց ձեռքում կենտրոնացնել երկրի տնտեսական հիմնական լծակները: Չկար առևտրի մի ճյուղ, որտեղ հայեր չլինեին, բայց է´լ ավելի նշանակալի էր հայերի դերը արհեստագործության մեջ:

Գորգագործությունը մուտք է գործել երկիր եւ զարգացել հայերի շնորհիվ: Մեծ հռչակ ունեին նաեւ հայ զինագործ վարպետները, ժամագործները եւ այլոք: Կային արհեստներ, որով գրեթե միայն հայերն էին զբաղվում, ինչպես օրինակ կահույքագործությունը: Հայերը Օսմանյան կայսրությունում հարստության տեր էին դարձել, քանի որ թուրքերը առևտուրն ու արհեստները երկար ժամանակ համարվում էին իշխողներին ոչ վայել զբաղմունք: Գրեթե բոլոր պետական պաշտոնները, զինվորականները, ոստիկաններն ու դատական մարմինների ծառայողները մահմեդականներ էին, հիմնականում` օսմանցի թուրքեր, իսկ առևտուրն ու արհեստները թողնված էին հպատակ քրիստոնյաներին: Արդյունքում 20-րդ դարի սկզբին Կայսրության ներմուծման 60, արտահանման 40 և ներքին առևտրի 80 տոկոսը կատարում էին հայ առևտրականները: Հայերի թալանի հաշվին կայսրության բյուջեն, հակառակ պատերազմական ծանր պայմաններին, աննախադեպ աճ արձանագրեց:

1913-1914 թվականների 35 մլն օսմանյան ոսկու փոխարեն 1915-1916 թվականներին բյուջեն 38 մլն ոսկի էր, իսկ 1917-1918թթ-ին հասավ 85 մլն-ի` աճելով մոտ 2.5 անգամ: Եվրոպական երկրների դիվանագետների ու հետախուզությունների տեղեկություններով` կայսրությունը օսմանյան բանկերում հայերի ավանդների հաշվին իր արտաքին պարտքերն է մարել: Կան երիտթուրքական կառավարության բազմաթիվ հրահանգներ, շրջաբերականներ` հայերի լքված գույքերի հաշվառումն ու յուրացումը կանոնակարգելու վերաբերյալ:

Միլիարդների հասնող դոլարներ` առնվազն այսքան է գնահատվում 1912-1919թթ Օսմանյան կայսրությունում հայերի կրած նյութական վնասը: Ընդ որում սա սպանվածների ու տեղահանվածների ունեցած միայն գույքի ու կալվածքների արժեքն է: 1919 թվականի Փարիզի վեհաժողովում օտարեկրյա մասնագետներից կազմված հանձնաժողովը 15 մլրդ ֆրանկ է գնահատել փոխհատուցման ենթակա գումարները, որը, հաշվի առնելով արժեզրկումն ու տոկոսադրույքները` այսօր մոտավորապես նույն նշանակությունն ունի, ինչ մի քանի հարյուր միլիարդ դոլարը: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Օսմանյան կայսրության եւ այլ երկրների դրամատներում ու ապահովագրական ընկերություններում պահվող գումարները ու նաեւ 1919-1923թթ քեմալական իշխանությունների իրականացրած հայերի ունեզրկումը` շատ ավելի տպավորիչ թիվ է ստացվում:

Էլ ավելի մեծ թիվ է ստացվում, երբ հաշվում ենք այց կորստի մերօրյա համարժեքը, որն էլ ըստ էության իրենից նեկայացնում է Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունը ներկայիս Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի: Տնտեսամաթեմատիկական հաշվարկների համաձայն, այդ թիվը կազմում է առնվազն 46 միլիարդ ամերիկյան դոլար:

Հայկ Բեջանյան

Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам