Առաջադեմ մարդկության պարտքն է բռնել ցեղասպանի ձեռքը. Հերմինե Նաղդալյան
ОБЩЕСТВОԱշխարհի բոլոր ցեղասպաններն աշխարհի բոլոր տեղերում ունեն նույն ձեռագիրը, նույն ոճը: Առաջադեմ մարդկության պարտքն է ձայն բարձրացնել և բռնել ցեղասպանի ձեռքը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովիփոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Այդպիսի պետություն է Թուրքիան, որը ցեղասպան գործողություններ է իրականացրել հայերի, ասորիների հույների, նկատմամբ, այսօր նույն գործողությունները կատարում է քրդերի նկատմամբ: Նույն քաղաքականությունը շարունակում է Արդրբեջանը: Եղբայր Ադրբեջանը նույն ձեռագիրն ունի, ինչպես Թուրքիան՝ 100 տարի առաջ, ինչպես «Իսլամական պետության» զինյալները՝ սիրական պատերազմում: Ադրբեջանն այդ ձևով գործեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս ամենին հայ ժողովրդի լավագույն պատասխանը մեր վերածնված պետությունն է, մեր ազատ Արցախն է»,-ասաց Հերմինե Նաղդալյան ը:
Անդրադառնալով լրագրողների այն հացին, թե արդյո՞ք Արցախի ճանաչման հարցը խորհրադարանը օրակարգ կներառի` Հերմինե Նաղդալյանը նշեց, որ եթե խնդիրը խաղաղ ճանապարհով չլուծվի, ապա Հայաստանը կգնա այդ քայլին:
«Բոլորդ տեղյակ եք այդ հարցի հետ կապված ՀՀ նախագահի դիրքորշմանը, մենք կիսում ենք այն: Այսօր գլխավոր գործընթացը ԵԱՀԿ Միսնկի խմբի խաղաղ բանակցություններն են: Մենք վստահում ենք միջազգային հանրության կողմից ձևավորված այդ մարմնին, այն աշխատանք է կատարում, որը կարող է հասցնել հարցի խաղաղ կարգավորման: Բայց եթե այդպես չեղավ, ապա մենք մեր զինանոցում ունենք միջոցներ, հնարավորություն, որ մեր ճանաչման միջոցով զորավիգ լինենք Արցախի ժողովրդի արդար պահանջին»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:



