Հակոբ Հակոբյանի` գազալցակայանի պայթյունից տուժած հարազատներից մեկի վիճակում բարելավում չկա
ОБЩЕСТВОԷջմիածնում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք տուժածները շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես տեղեկացավ ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանից, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբայրը` Արմեն Ռաֆայելի Հակոբյանը, շոկային վիճակում է եւ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա մոտ դեռևս բարելավում չի նկատվում: Հակոբյանի որդու` Արմեն Հակոբյանի վիճակը ծանր է, բայց շոկային վիճակից դուրս գալու նախանշաններ կան: Երրորդ տուժած Արթուր Գասպարյանի վիճակն էլ միջին ծանրության է:
Մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար: Երեք տուժածները ստացել են մարմնի տարբեր մասերի լուրջ այրվածքներ, այդ թվում` շնչուղիների: Պարզվել է, որ տուժողներից երկուսը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հարազատներն են:



