Թուրքիայի քաղաքական վերնախավն ամենուր տեսնում է հայի ուրվականը. Է. Շարմազանով
ОБЩЕСТВОԹուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հակահայկական հայտարարությունը ցույց է տալիս նրա իրական քաղաքական դեմքը, հակահայկական լինելը և այն, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը դեռևս հեռու է ժողովրդավարությունից: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի Նախագահի հայտարարությանը, թե Թուրքիայի գլխավոր թշնամիներն են՝ հայկական լոբբին, համասեռամոլները և լրագրողները: «Դա ցույց է տալիս, որ Թուրքիայի քաղաքական վերնախավն ապրում է «հայկական բարդույթով»: Իհարկե, սա նոր բան չի: Ես ափսոսում եմ, որ այդպես է, սակայն՝ փաստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ փաստ է այն, որ հարևան երկրի Նախագահը և նրա աջակիցները ինչ-որ ուրվականներ են փնտրում և ամենուր տեսնում են հայերի ուրվականը:
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի գլխավոր թշնամիներն են հայկական լոբբին, լրագրողները և համասեռամոլները, որոնց նա մեղադրել է քրդական «Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանն» աջակցելու մեջ:



