Ռեալը ցանկանում է գնել Բետիսի կիսապաշտպանի տրանսֆերը
СПОРТՄադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Բետիսի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին: Ինչպես հայտնում է «Մարկա» պարբերականը, 18-ամյա ֆուտբոլիստն «արքայական ակումբ» տեղափոխվելու համաձայնություն արդեն տվել է:
Մեծ է հանարվորությունը, որ գործարքի իրականացումից հետո Սեբալյոսը վարձավճարով ետ տրվի «Բետիսին»: Հնարավոր է տրանսֆերի մեջ ներառվի նաև «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի վարձակալությունը, ում ծառայություններով հետաքրքրված է անդալուսյան ակումբը:
Սեբալյոսը նախորդ մրցաշրջանում «Բետիսին» օգնել է դուրս գալ Պրիմերա`Սեգունդայում անցկացրած 33 խաղում խփելով 5 գոլ: Հուլսիին նա Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



